Բաքվում ոստիկանությունը բռնի ուժով ու ձերբակալություններով կասեցրել է ընդդիմության հանրահավաքը

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միացել ու նախօրեին հանրահավաք են կազմակերպել Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Նրանք բողոքում են փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ։ Ակցիայի կազմակերպիչներն ընդդիմադիր «Մուսավաթ», «Հանրապետական այլընտրանք» կուսակցություններն են, D18 շարժումը, ինչպես նաև պատգամավորի մի շարք թեկնածուներ։ Ակցիան անցկացնել, սակայն, չի հաջողվել. ոստիկանությունը բռնի ուժով կասեցրել է այն:

Հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ ԿԸՀ-ի մոտ արդեն ոստիկանական ուժեր են կենտրոնացվել՝ պաշարելով շենքը: Ոստիկանությունը նաև մետրոյի «Մայիսի 28» կայարանի հրապարակը մաքրել է մեքենաներից, եղել են միայն ոստիկանության ծառայողներով լի մի քանի ավտոբուսներ:

Միաժամանակ, ոստիկանները շրջափակել են հանրահավաքի կազմակերպիչներից «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլիի տունը և այնտեղից  դուրս գալիս ձերբակալել նրան: Հաջիլին նշել է, որ ինքը պատգամավորի թեկնածու է և ձերբակալումն անօրինական է, բայց անօգուտ։ Տանից դուրս գալիս ձերբակալվել է նաև «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, ձերբակալվել ու Նարիմանի ոստիկանության շրջանային բաժանմունք է տարվել նաև D18 շարժման առաջնորդ Ռուսլան Իզեթլին։

Իսկ ահա հանրահավաքի վայրում՝ ԿԸՀ-ի դիմաց հարյուրավոր մարդիկ են հավաքվել և վանկարկել «Ազատ ընտրություններ», «Ընտրությունն իմ իրավունքն է», «Չեղարկել բոլոր ընտրատեղամասերի արդյունքները» և այլ կարգախոսներ: Ոստիկանական ուժերը, սակայն, այդպես էլ թույլ չեն տվել անցկացնել խաղաղ ակցիան. նրանք բռնի ուժ են կիրառել մասնակիցների նկատմամբ, զանգվածային ձերբակալություններ են սկսվել:

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվել է ավելի քան 60 քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուներ, կուսակցությունների անդամներ, ընդդիմադիր ակտիվիստներ։ Ուժ է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Մասնավորապես, ոստիկանների գործողության արդյունքում տուժել է լրագրող Ֆաթիմա Մովլամլին. նա դեմքին ուժեղ հարված է ստացել, քթի կոտրվածք: Նրան փորձել են նաև բերման ենթարկել, սակայն տեղեկանալով, որ լրագրող է, ազատ են արձակել:

Նշենք, որ իրավապահները ձերբակալվածներին ավտոբուսներով Բաքվից դուրս են տարել: Ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերում տարածվող  տեղեկությունների համաձայն՝ նրանց ազատ են թողել Բաքվից մինչև 300 կմ հեռավորությամբ գտնվող անապատային, ամայի վայրերում՝ Գոբուստանում, Բաքու-Շամախի ճանապարհին, Եվլախում ու այլ վայրերում։

«Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը նշել է, որ 4 ժամ ավտոմեքենայով շրջելուց հետո իրեն, ի վերջո, իջեցրել են Բաքու-Շամախի ավտոճանապարհին։

D18 շարժման առաջնորդ Ռուսլան Իզեթլիին ազատ են արձակել Բաքվից 300 կմ հեռավորությամբ գտնող Եվլախ քաղաքում, պատգամավորի թեկնածու, բլոգեր Մեհման Հուսեյնովին ու Ուլվի Հասանլիին էլ՝ Բաքվից 150 կմ հեռավորությամբ գտնվող Հաջիքաբուլ-Քյուրդամիր ավտոճանապարհին։

Ակցիայի ձերբակալված մյուս մասնակիցներին բաց են թողել Գոբուստան, Սանգաչալե, Ալյատե անապատային վայրերում:

Միաժամանակ, ոստիկանության Բաքվի գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ չնայած պաշտոնական նախազգուշացումներին՝ որոշ մարդիկ փորձել են հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, նրանց փորձը կասեցվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից և չարտոնված  ակցիայի մասնակիցները հեռացվել են տարածքից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տուժածներ ու ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել նաև պատգամավորի մի շարք թեկնածուներ ու երիտասարդ ակտիվիստներ։ Ոստիկանությունը կրկին ուժ էր կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ ու ցրել ցույցը:

Էմմա Չոբանյան