Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. «Արմենիան» ու «Շանթը» սահմանել են 100 հազար դրամ, «Արմնյուզը» եթերաժամանակ չի տրամադրում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մասնավոր ՀՌԸ-ների վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից Factor.am-ին փոխանցել են, որ Հանրային ՀԸ-ի «Առաջին ալիքը» քարոզչական հոլովակների մեկ րոպեն հեռարձակելու է 50 հազար դրամով, Հ2-ը՝ 60 հազար դրամով:

Նախընտրական քարոզչության համար ամենաբարձր գինը մեկ րոպեի համար սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ: «Կենտրոն» ՀԸ-ն սահմանել է 24 հազար դրամ եթերավճար, «Երկիր Մեդիա»-ն՝ 25 հազար, 5-րդ ալիքը՝ 6 հազար 900 դրամ, «Ա ԹՎ»-ն՝ 40 հազար դրամ, «ԱՐ»-ը՝ 20 հազար դրամ, «Նոր Հայաստան»-ը՝ 16 հազար դրամ և «21 TV»-ին՝ 6 հազար դրամ:

Նկատենք, որ նախընտրական քարոզարշավին վճարովի եթերաժամանակ չի հատկացրել իշխանություններին սուր քննադատող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

ՀՌՀ հանձնաժողովի կազմում հաստատված ցանկում «Արմնյուզի» անունը բացակայում է: ՀՌՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթե «Արմնյուզի» անունը բացակայում է ցանկից, ապա դա նշանակում է, որ նրանք չեն ցանկացել քարոզարշավին վճարովի եթերաժամանակ հատկացնել: Նրա փոխանցմամբ՝ սա չի ենթադրում, որ հեռուստաընկերությունը չի կարող իր լրատվական ծրագրերում և հաղորդումների ժամանակ անդրադառնալ թեմային:

Հանրային ռադիոն քարոզչության մեկ եթերային րոպեի համար ՀՌՀ-ն սահմանել է 1200 դրամ: Մարզային հեռուստաընկերությունները, պայմանավորված օրվա ժամով, մեկ րոպեի համար սահմանել են 3.000-15.000 հազար դրամ: Ռադիոընկերություններն էլ մեկ րոպեի համար սահմանել են 1.000-4.200 դրամ: Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու համար ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Քարոզարշավի համար սահմանված է 44-օրյա ժամկետ: Այն կավարտվի ապրիլի 3-ին:

Նարեկ Կիրակոսյան