Շուրջ 44 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշումներ Եղեգնաձորում 2016-2019թթ. կատարված շինարարական աշխատանքներում. հարուցվել է քրգործ

Լուրեր

20.01.2026 | 19:21
Դավթաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
20.01.2026 | 19:10
Չեռնոբիլի ատոմակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից ռուսական հարձակումից հետո. ՄԱԳԱՏԷ
20.01.2026 | 19:00
ԱՄՆ-ն կարող է զորքով մտնել Գրենլանդիա․ Եվրոպան բավարար ուժ չունի դիմադրելու․ Վարդան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:53
Հայաստանը՝ Թրամփի «Խաղաղության խորհրդում»․ մշտական անդամ դառնալու գինը 1 մլրդ դոլար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:49
Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից. Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից
20.01.2026 | 18:41
ՀՀ ԱՀԾ-ն ՀԱՊԿ անդամ պետություններին կոչ է անում հետևություններ անել
20.01.2026 | 18:35
Դժբախտ դեպք Գորիսում․ սահնակով արգելապատնեշին բախված 17-ամյա տղան մահացել է
20.01.2026 | 18:29
«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ենթադրյալ ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20.01.2026 | 18:27
«Կրասնոդարի» մարզիչ․ Չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»
20.01.2026 | 18:22
Չեմ զարմանա, որ իմանամ՝ ընդդիմությունը հերթ է կանգնում Ադրբեջանից բերված բենզին լցնելու․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 18:18
Ուզում ենք դպրոցի դուռը փակելու տրամաբանությունից ձերբազատվել, ո՞վ է ասել, որ երեկոյան ժամը 21-ին չի կարող դպրոցում ինչ-որ միջոցառում լինել․ Փաշինյան
20.01.2026 | 18:10
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով կհասնենք հավերժական ​​խաղաղության Կովկասում. սա է մեր նպատակը. Ալիև
20.01.2026 | 18:00
Ալեն Սիմոնյանը խոստացել է «փակել» ՀՅԴ-ի էջը // Լավրովը խոսել է ՀՀ-ի նկատմամբ ԵՄ «ճնշումների» մասին․ ԼՈՒՐԵՐ
20.01.2026 | 17:55
Գարեգին Բ-ն պաշտոնանկ արեց իր հրաժարականը պահանջող ևս մեկ բարձրաստիճան հոգևորականի
20.01.2026 | 17:52
Զելենսկիի Դավոս այցը հարցականի տակ է Ռուսաստանի գիշերային հարձակումից հետո․ Axios
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:

Ոււսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փասատթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։

Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։

Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:

Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության  և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: