Արցախում մահացած զինծառայողների ինքնությունը հայտնի է
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ այսօր ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակը Factor.am-ին հայտնել է երկու զոհի մասին։ Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։