Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու «Mercedes-Benz W210»-ը. մարդատարն ամբողջությամբ այրվել է

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նարեկ Գ.-ն (ծնված 1999 թ.) և շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Նորայր Վ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները Դավիթ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: