Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանը շրջանցեց ՌԴ-ին. Gazeta-ի անդրադարձը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Եվրասիական միության անդամ պետություններն ամփոփել են տնտեսական նախնական ցուցանիշները: ԵՏՄ անդամ բոլոր երկրներում՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում, աճ է գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Սակայն, հրապարակման համաձայն, ՀՆԱ-ի աճի տարբերությունը շոկային է: Այս առումով բացարձակ առաջատարը Հայաստանն է: 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ երկրի տնտեսական աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7.5%, իսկ ընդհանուր տարվա արդյունքներով 7.9% աճ է կանխատեսվում: Հոդվածի համաձայն՝ սա ծանրակշիռ արդյունք է ո՛չ միայն եվրասիական գործընկերների շրջանում. Հայաստանը կարող է լավագույնը լինել նաև սևծովյան տարածաշրջանում՝ առաջ անցնելով Վրաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդոդվայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը նշում է, որ Հայաստանում արվող դրական քայլերը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը, դրական են ազդում ներդրողների ծրագրերի վրա:

«Ինչի՞ հաշվին տեղի ունեցավ «հայկական տնտեսական հրաշքը»»,- հարցադրում է անում հոդվածագիրը՝ ընդգծելով, որ ո՛չ արդյունաբերության, ո՛չ առևտրի ոլորտում տպավորիչ հաջողություններ չեն արձանագրվել, իսկ շինարարության ոլորտում աճը նույնիսկ դանդաղել է՝ հասնելով 4.5%-ի:

Հրապարակման համաձայն՝ նման առաջընթաց ապահովվել է տնտեսությունը «սպիտակեցնելու և ազատականացնելու»՝ իշխանությունների և հանրության ցանկության արդյունքում. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նոր խորհրդարանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ստեղծել և պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի իրական վերահսկողություն են կազմակերպել:

Նշվում է, որ 346 կոռուպցիոն սխեմաների բացահայտման արդյունքում բյուջե 105 մլն դոլար է վերադարձվել՝ 7 անգամ ավելի, քան վերջին 11 տարիներին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: