Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթեցին իրենց մրցակիցներին

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայ բռնցքամարտիկ դուրս եկան ռինգ և հաղթեցին իրենց մրցակիցներին, հաղորդում է  AnalitikaUA.net-ը։

Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:

Կայքի փոխանցմամբ՝ Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանեց իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը և անցկացրեց իր 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:

Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի անդերկարդում Զորավոր Պետրոսյանը և Արամ Ֆանյանը ռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը (6-0, 20 КО) նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը  (13-1, 1 КО) 8-րդ ռաունդում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:

Ինչպես ավելի վաղ խոստացել էր Sparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգի մուտքը տեղի ունեցավ հայկական երաժշտության ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Sparta Boxing Promotions ներկայացուցիչ  Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։