ՍԴ այս կազմից ազատվելու պատճառը կարող է լինել Ղարաբաղի հարցով հանրաքվեի անցկացման պահանջը. քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իշխանություններն ուզում են ունենալ Սահմանադրական դատարանի՝ իրենց ցանկալի կազմը: Այս մասին Factot TV-ի եթերում հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Սա է հարցը՝ ինչո՞ւ, քանի որ ՍԴ-ում բացարձակապես ճգնաժամ չկա, սակայն իշխանությունները հակառակն են պնդում: Ճգնաժամ լինում է այն դեպքում, երբ տվյալ կառույցը չի կարողանում կատարել իր գործառույթները: Իշխանությունները որևէ հիմնավորում չունեն, նրանց հիմնավորումն այն է, որ այս կազմը նշանակվել է նախկինների կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում ազատվել ՍԴ այս կազմից, արդյո՞ք այն ինչ-որ առումով վտանգ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար՝ քաղտեխնոլոգը բացասական պատասխան տվեց:

«Ի՞նչն է ստիպում վարչապետին օր առաջ ազատվել ՍԴ այս կազմից: Սա տարօրինակ է, իշխանությունները պատճառաբանություններ են բերում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այստեղ կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք սա կապ ունի երկրորդ նախագահի գործի հետ, քանի որ շուտով Վենետիկի հանձնաժողովից և ՄԻԵԴ-ից գալու են պատասխանները: Միգուցե Ղարաբաղի հետ կապված հարց է, որովհետև վարչապետը նշեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի ՀՀ քաղաքացիների հավանությամբ, իսկ հավանության համար անհրաժեշտ է հանրաքվե, որն առնչվում է ՍԴ-ի հետ: Վարչապետի առջև շատ խիստ պահանջ է դրված՝ փոխել ՍԴ կազմը»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան