«Մեր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագրի մեկնարկը հետաձգվում է. խնդիրներ են առաջացել

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի մեկնարկը, որի մասին հայտարարվել էր 2019 թվականի հուլիսին, հետաձգվում է։

Ծրագրի  շրջանակում, ՀՀ Նախագահի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում գտնվող երկու շենքեր՝ Ռադիոգործարանի մասնաշենքերը, տրամադրվել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գյումրիի ավագանին շենքերն անհատույց տրամադրելու որոշումը կայացրել էր 2019-ի հունիսի 20-ի արտահերթ նիստում: Սակայն շենքերի վթարայնության պատճառով սոցիալական բնակարանաշինության ծրագրի համար այժմ այլ տարածք են փնտրում:

«Ըստ ծրագրի՝ շենքերը պետք է վերակառուցվեին և տրամադրվեին անօթևան ընտանիքներին: Այդուհանդերձ, ի գիտություն ընդունելով ԱԻՆ-ի կողմից ստացված վերջին եզրակացությունն առ այն, որ շենքերը 3-րդ աստիճանի վթարային են, այժմ քննարկվում են այլընտրանքային տարբերակներ։ Համահայկական հիմնադրամը համագործակցում է Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքետարանի հետ՝  վերոհիշյալ շինությունների հետ կապված նոր լուծումներ գտնելու կամ հիմնովին նոր շենք կառուցելու կապակցությամբ։ Ծրագիրը միանշանակ իրականացվելու է։ Այլ մանրամասներ՝ կապված այս շենքերի վերակառուցման կամ նոր շենքի կառուցման հետ, կհրապարակվեն վերջնական որոշման կայացումից հետո»,- Factor.am-ին փոխանցեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ծրագրի հետ կապված այլ մանրամասներ չկան:

Նշենք, որ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում կառուցվելու էր յուրօրինակ սոցիալական թաղամաս, երկար տարիներ տնակներում բնակվող 80 գյումրեցի ընտանիք հնարավորություն էր ունենալու ապրել ու աշխատել: Շահառուների բնակարանային խնդրի լուծման հետ մեկտեղ՝ նրանց աշխատելու, կրթվելու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն էր տրվելու։

Նորակառույցի առաջին հարկը նախատեսված էր ապահովել բնակիչների զբաղվածությունը, որտեղ լինելու էր ապագա բնակիչների մասնագիտություններին, հմտություններին և նախասիրություններին համապատասխան հարմարեցված հարթակ: Բացվելու էին ամենատարբեր սրահներ՝ վարսահարդարման, ոսկերչական, խոհարարական, համակարգչային, նկարչական, որտեղ նաև ուսուցում  էր իրականացվելու:

Ծրագրի համար կազմակերպվել էր նաև հեռուստամարաթոն։ Ի դեպ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մասնակցել էր դրամահավաքին՝ նվիրաբերելով իր մեկ տարվա՝ շուրջ 23.000 դոլար աշխատավարձը։

Էմմա Չոբանյան