Վերաքննիչ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը
Հասարակություն
06.02.2020 | 10:57Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարեց մեղադրանքի կողմի բողոքը։
Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:
Հիշեցնենք՝ Վերաքննիչում քննվում էր Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված Դատախազության բողոքը․ Առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Նշենք, որ որոշման հրապարակմանը չէր ներկայացել պաշտպանական կողմը։