«Սասնա ծռերի» գործով պաշտպանը ցանկանում է դիմել ՍԴ

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատաքննության փուլը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախկինում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Հայկ Ալումյանը դատարան էր դիմել միջնորդությամբ, որպեսզի քրեական օրենսգրքի ութերորդ հոդվածը (արարքի հանցավորությունը բացառող հանգամանքը) ուղարկվի ՍԴ՝ դրա որոշակիության հարցը ճշտելու համար:

Դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Բարսեղյանը շարունակում է պնդել, որ այս միջնորդությունը պետք է քննարկման առարկա դառնա, ինչին Բարսեղյանը դրական պատասխան տվեց:

Նրա ներկայիս պաշտպան Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ ինքը ևս նման միջնորդություն է պատրաստվում ներկայացնել և գտնում է, որ այն պետք է քննության առարկա դառնա:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ միջնորդությունը որևէ կերպ հիմնավորված չէ, անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ մերժում է միջնորդությունը:

Լիլիթ Շաբոյան