Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով են բերման ենթարկել. Ոստիկանություն
Հասարակություն
04.02.2020 | 16:21ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: