Պենտագոն. հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. VOA

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Ամերիկայի ձայնի փախանցմամբ՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը. «Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջև իրական ոգևորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաև զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաև շարունակել կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա և ապագա առաջնորդներին»:

Քուփերի խոսքով, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի և Կանզաս նահանգի միջև ընդլայնվող գործընկերությունն է. «Կանզասի հետ ընթացող ծրագիրը թույլ է տալիս մեծացնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի գործունակությունը, դյուրացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:

Հայ-ամերիկյան ռազմական գործընկերության մասին խոսեց նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ շրջանակներում. «Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում և՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում»:

«Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի անձնվեր ներդրումը իր սահմաններից դուրս կայունության և անվտանգության պահպանման գործում: Աֆղանստանում 120 հայաստանցի զինվորական ապահովում են պաշտպանություն Մազարի Շարիֆում, ներդրում կատարելով Աֆղանստանի ժողովրդին խաղաղություն ու անվտանգություն բերելու գործին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում 41 հայաստանցի զինվորականներ կարևորագույն ներդրում են կատարում Արևմտյան Բալկաններում կայունության և անվտանգության պահպանման գործում»:

Հայաստանի խաղաղապահ ուժերը գործում են աշխարհի տարբեր հատվածներում, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը. «Մեր դաշնակիցների և գործընկերների միջև համագործակցությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, շարունակում է կարևոր դեր խաղալ ներքին պաշտպանական բարեփոխումների և մեր պաշտպանական ռազմավարության համար»: