Ներկայացված միջնորդության մեջ հիմքեր չկան. դատախազը՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Նախքան բողոքի բուն քննությունը պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որի դեմ առարկեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Ըստ պաշտպանական կողմի, պատկերավոր ասած, կարելի է դատական նիստի ընթացքում դատարանին վիրավորել և հաջորդ քայլը լինի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը, քանի որ եթե ես Ձեզ վիրավորեցի, ուրեմն Դուք արդեն ունեք իմ նկատմամբ կողմնակալ վերաբերմունք»,- ասաց դատախազը՝ պնդելով, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իր նկատմամբ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան