Հարցը հանեք օրակարգից, մրցույթ ինչո՞ւ չի հայտարարվել. Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Անանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

Կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին հարցը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, թե ինչու է ՊԵԿ-ը զբաղվում այս հարցերով։

««Դյութի ֆրի մարկետ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում անմաքս առևտրի խանութ կառուցելու համար կատարել 2.5 մլն եվրոյի չափով ներդրում, իսկ Բավրայի մաքսային կետ բաժնի տարածքում՝ անմաքս առևտրի խանութ կառուցելու համար՝ մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը 1.5 մլն եվրո, որոնց արդյունքում ստեղծվելու են ավելի քան 150 աշխատատեղ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի անմաքս առևտրի խանութում և 100 աշխատատեղ Բավրայի մաքսային կետ բաժնի անմաքս առևտրի խանութում»,- ներկայացրեց Դավիթ Անանյանը։

Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պետք է մրցույթ հայտարարվի։ «Ինչի՞ չենք գնում այս ճանապարհով»,- դիմելով Դավիթ Անանյանին ասաց վարչապետը։

Փաշինյանն առաջարկեց հարցը հանել նիստերի օրակարգից, և կառավարության անդամներն ընդունեցին առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։