Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում. ԵԱՀԿ ԺՄԻԳ ղեկավար

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019-ին Հայաստանը կարևորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, որը չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.

«2019-ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորտական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարևոր ոլորտում՝ ընտրական օրենսգիրքի և դատաիրավական ոլորտի թափանցիկ ևանկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։

ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ընդգծեց՝ այսօր, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ԺՄԻԳ աշխատանքի կարևորությունն էլ ավելի է մեծանում. «Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին, ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:

Ի պատասխան դեսապան Գիսլադոթիրն ընդգծեց՝ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների այլեւ՝ անվտանգության համատեքստում.

«Առանց քաղաքական և սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների և հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևոր գրավականն է»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին, ԺՄԻԳ ղեկավարն ընդգծեց տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես, սոցցանցերի խնդիրը.

«Առցանց և սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման և նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, և մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում և պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»: