Վարդան Ոսկանյանը հերքում է, որ Արթուր Վանեցյանի գրանցած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը հերքում է տեղեկությունները, որ նա հանդիսանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրված «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին նա նշեց Factor.am-ի հետ զրույցում, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ փուլում են գտնվում հիմնադրամի աշխատանքները:

«Դա ապատեղեկատվություն է, ես որևէ կապ չունեմ: Կարծեմ Իրանում էի, երբ ինձ ասացին, որ նման հրապարակում է եղել: Որևէ արձագանք չեմ տվել, որովհետև անիմաստ եմ համարում արձագանքելը»,- նշեց Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ստեղծած հիմնադրամն արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցվել էր նոյեմբերի 27-ին:

«Ազատություն» ռ/կ-ն գրել էր, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»:

Ճշտող հարցին՝ արդյոք հնարավոր է, որ եղել է հոգաբարձուների խորհրդի կազմում, բայց հետո դուրս է եկել, Վարդան Ոսկանյանը բացասական պատասխան տվեց:

Ուշագրավ է, որ Վարդան Ոսկանյանը, չլինելով Արթուր Վանեցյանի հիմնադրամի անդամ, դեմ էր, որպեսզի այդ մասին հրապարակում անենք:

«Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը եղել, որ իմ անունը կապել են հիմնադրամի հետ: Անիմաստ տեղը շոշափելով՝ վտանգում ենք մեր երկիրը»,- նշեց նա, այդպես էլ, սակայն, չպարզաբանելով, թե ինչպես կարող էր ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերի իրականացմանն ուղղված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը ու վտանգել մեր երկիրը։

Նարեկ Կիրակոսյան