«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանին հանդիպել

Լուրեր

27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
Բոլորը

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Ցանկացել է հանդիպել Սեդրակ Քոչարյանին, սակայն ընթացքում հրաժարվել է պահանջից և պատանդին ազատ արձակել։ Այդ մասին ոստիկանապետ Արման Սարգսյանին է ասել։ Հունվարի 25-ին էլ նման ցուցմունք է տվել»,- ասաց Թորոսյանի պաշտպանը։

Աղաջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (կալանավորում) այսօր բողոքարկվել է։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ հնչեցրել։ Ավելի ուշ՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցել էր նրա հետ և իր ծառայողական մեքենայով հեռացրել տարածքից։

Նելլի Մելքոնյան