Կորոնավիրուսը Հայաստան չի հասել․ ի՞նչ զարգացումներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
Բոլորը

Կորոնավիրուսը, որով արդեն 6000-ից ավելի մարդ է վարակվել և 137-ը մահացել, Հայաստան չի հասել։  Այսօր թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրին Առողջապահության նախարարությունում։

«ԱՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետներն ուղեգրվել են պետական սահմանի անցման կետեր՝ տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։  Բնակչության և բուժաշխատողների համար իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում։  ՍԱՊԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում վերջինիս կողմից որոշում է  կայացվել, որ հունվարի 26-ից կարգելվի Չինաստանից կենդանական ծագման մթերքի և ծովամթերքի մուտքը Հայաստան»,- ասաց ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։

ԱՆ փոխնախարարը մեջբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, վարակի փոխանցման աղբյուրն Ուհանի շուկայում վաճառվող ծովամթերքն ու վայրի կենդանիներն են։

ԱՆ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ ասում է, որ կորոնավիրուսը ոչ բոլորի համար է մահացու․ «Մահացության դեպքերն արձանագրվում են այն անձանց շրջանում, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ։ Այսինքն՝ այս ամբողջը կարելի է նմանեցնել գրիպին և բոլոր կանխարգելիչ միջոցառումներն այս դեպքում կիրառելի են։ ԱՆ-ն կոչ է  անում հետևել ձեռքերի հիգիենային, օգտագործել լավ եփված սնունդ»։

Համաճարակաբանը տեղեկացնում է․ եթե Հայաստանում կորոնավիրուսի կասկածով անձինք հայտնաբերվեն, համապատասխան նմուշները կուղարկվեն եվրոպական լաբորատորիաներ՝  ստուգման նպատակով։ Հայաստանն այժմ տեղում նմուշ ստուգելու հնարավորություն չունի։

Երեկ էլ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե կորոնավիրուսը Վրաստան է հասել։  Համաճարակաբանը վստահեցնում է․ նման բան չկա։

«Ես երեկ կապվել եմ մեր գործընկերոջ՝  իրենց վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետի հետ։ Նա ասաց, որ դա իրականաությանը չի համապատասխանում։  Նաև իրենց փոխտնօրենը հերքել է այդ դեպքը», – ասաց ԱՆ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։

Այդուհանդերձ, այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանը կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 29-ը դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը ։

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանից Չինաստան ուղիղ չվերթներ, այսպես, թե այնպես, չկային, սակայն, ամեն դեպքում, կանխարգելիչ աշխատանքները են տարվում։

«Օդանավակայանում կամ սահմանին լրացնում են հասցեական քարտեր՝ ուր են գնալու, որտեղ են մնալու, ինչ հասցեում են լինելու։ Հասցեական քարտերի հիման վրա համաճարակաբանների ներուժն օգտագործելով, հոկսղություն է  սահմանվում այդ անձանց նկատմամբ»,- նշեց ԱՆ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Նշենք, որ կորոնավիրուսից վարակվածների թիվը երեկվա համեմատ ավելացել է շուրջ 1500-ով։

39-ամյա Արշակ Քոչարյանը, որն ապրում է Չինաստանի Չենժոու քաղաքում, նշում է, որ վարակն արագ է տարածվում, բայց չինական կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի տարածումը։

«Բնակիչներին խիստ հրահանգված է պարտադիր դիմակներ կրել։ Իսկ Ուհանում վարչական պատասխանատվությունից մինչև քրեական պատասխանատովություն է  նախատեսվում, եթե առանց դիմակի դրսում զբոսնեն կամ քայլեն։  Ես անմիջապես հսկա մայրուղու հարևանությամբ եմ ապրում, պատուհանից երևում է․ ընդամենը 1-2 մեքենա է տեղաշարժվում՝ այն դեպքում, երբ սովարաբար խցանումները կիլոմետրերով են լինում»,- պատմում է մեր հայրենակիցը։

Նրա փոխանցմամբ՝  իրենց նահանգում ուսումնական ու աշխատանքային օրերը հետաձգվել են։  Այդ մասին կառավարությունից համապատասխան ծանուցում են ստացել։

Նշենք, որ Կորոնավիրուսն արդեն հասցրել է տարածվել Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, Հարավային ու Հյուսիսային Կորեաներում, Ճապոնիայում, Թաիլանդում, Մալազիայում,  ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրում։ Կորոնավիրուսի կասկածով երեկ մի քանի զբոսաշրջիկ բուժզննման է ենթարկվել նաև Թուրքիայում։  Այսօր արդեն կորոնավիրուսի առաջի դեպքն է գրանցվել ԱՄԷ-ում։

Ուշագրավ է, որ երկու օր առաջ  Հայաստանից Վրաստան մեկնող երկու չինացու Բագրատաշենի անցակետում թույլ չէին տրվել սահմանը հատել:

Այսօր արդեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում  փորձաքննության ադյունքում պարզվել է, որ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտանաբերվել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան