Բարձր գնահատեցի, որ վարչապետը ներկայացրեց՝ ում կողմից և ինչ նպատակով է այս արշավը սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Ստի վրա է հիմնված այն հարցը, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» հակահայկական գործունեություն է ծավալում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հիմնադրամի վերաբերյալ հարցին ի պատասխան արված մեկնաբանությանը․ «Ես շատ բարձր գնահատեցի այն, որ վարչապետը ներկայացրեց, թե ում կողմից և ինչ նպատակներով է այս արշավը սկսված։ Վստահությունը, որ մեր հանրությունը ձեռք է բերել հեղափոխությունով, նպատակ կա այն խարխլել։ Թե ո՞վ է դա անում և ինչո՞ւ է անում, հստակ հնչեց։ Մեր հիմնադրամի լեգիտիմությունը Հայաստանում մեր՝ թափանցիկ, բաց և հաշվետու ձևով աշխատելն է, և ոչ թե այն, որ նախկինում չեն փակել մեր հիմնադրամը»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում գործում է 1997 թվականից սկսած։ Վարչապետն իր ասուլիսում, մասնավորապես ասել է․ «Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել։ Այդ գրասենյակի գոյության ողջ ընթացքի 5%-ը մեր իշխանության շրջանում է, 95%-ը՝ ձեր իշխանության։ Ինչո՞ւ չեք փակել։ Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել կամ նրանց շրջապատում այդ մարդիկ են։ Բոլոր հանրապետականները, նախկինում Ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, կանգնե՛ք, բացատրություն տվեք՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները։ Ի՞նչ է նշանակում «սորոսական»։ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ քաղաքացու հասցեին քամահրական կամ արհամարհական այդպիսի բան ասեն։ Բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են, պետական դավաճաններ։ Եկեք հետաքննություն սկսենք՝ այդ մարդկանցից քանիսն է դրամաշնորհ ստացել այդ կազմակերպություններից, ինչքա՞ն են սնվել։ Եկեք սկսենք և բացեք այդ խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան