Սերժ Սարգսյանը չպատասխանեց յոթ շրջաններ հանձնելու մասին հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի օրը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Եռաբլուր պանթեոն այցելեցին նաև Հանրապետական կուսակցության անդամները։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանեց յոթ շրջաններ հանձնելու մասին հարցին։ «Կարո՞ղ ենք պայմանավորվել՝ գնանք մենք մեր պարտքը կատարենք, մեր հարգանքի տուրքը մատուցենք, հետո դուք ձեր գործը կանեք»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով  Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ասել էր. «Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել. Պարբերություն առաջին՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը՝ Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք»:

Մանրամասները՝ տեսանյութում։