«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը զենքը գնել է դեպքից օրեր առաջ՝ որսորդական խանութից

Լուրեր

02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
Բոլորը

Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

«Նա իրեն մեղսագրված փաստացի գործողություններն ընդունում է, բայց արարքի իրավական որակման հետ համաձայն չէ։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածը (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, երկու կամ ավելի անձանց պատանդ վերցնելը), որով իրեն մեղադրանք է առաջադրված, ունի խրախուսական նորմ, որտեղ ասվում է, որ եթե անձը կամավոր ազատում է պատանդին և հրաժարվում իր պահանջից, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում։ Տվյալ դեպքում՝ Արթուր Թորոսյանը գտնում է, որ ինքը կամովին ազատել է պատանդին, հրաժարվել պահանջից, իր կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում, և այդ առումով իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Թորոսյանը զենքն օրինական ճանապարհով է գնել՝ որսորդական խանութից․ «Հունվարի 8-ին կամ 9-ին է գնել։ Հայտնել է, որ այդ նպատակով է գնել»։

Factor.am-ի հարցին, թե արդյոք քրեական գործի շրջանակում հարցաքննված անձինք կան, Աղաջանյանը նշեց․ «Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ գործի ամբողջական նյութերն այս պահին ինձ հասու չեն»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ հնչեցրել։ Ավելի ուշ՝ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բանակցել էր նրա հետ և իր ծառայողական մեքենայով հեռացրել տարածքից։

Նելլի Մելքոնյան