Ինքն իր պատճառաբանությունն ունի, հուսով եմ արդարացի է. ավագանու անդամը՝ Թովմասյանի դստեր էջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք բոլորս դատապարտել ենք բռնության կոչերը, նմանատիպ դրսևորումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Հարցին, թե իր կարծիքով Հարթենյանը պետք է հեռանա ավագանու կազմից, Անտոնյանն արձագանքեց. «Թույլ տվեք այս պահին իմ սուբյեկտիվ կարծիքը չհայտնեմ, մենք այսօր կորոշենք և հայտարարությունը կտարածենք: Միանշանակ հարցեր տալու ենք, ինքն իր մեկնաբանությունն ունի, պատճառաբանությունն ունի, շատ մեծ հույս ունեմ, որ արդարացի է: Դե ցանկացած մարդ ունի իր արդարացումը: Ինքս խիստ դատապարտում եմ, բայց քանի դեռ մեր նիստը չի կայացել, ես որևէ հայտարարություն չեմ կարող անել»:

«Իմ քայլի» անդամը հավելեց, որ ցանկացած արդարացում, ինչպիսին էլ այն լինի, ընդունելի չի լինի: «Մեր երկրում բռնության կոչեր չպետք է լինեն, որ կողմից էլ լինի»,-ընդգծեց Անտոնյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-ն ա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ դրանից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ այսօր հրատապ նիստ է գումարում, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: «Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։

Մանրամասները ՝ տեսանյութում: