ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Թուրքիային
Քաղաքականություն
26.01.2020 | 16:16ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Telegram-ում հրապարակված հայտարարությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիային։
«Խորապես ցավակցում ենք Էլազըղում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»: