Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Բոլորը

Երեկ «Էրեբունի պլազա»  ներխուժած զինված տղամարդը, որին անձամբ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն էր վնասազերծել, Արտաշատի բնակիչ 33-ամյա Արթուր Թորոսյանն է։

Ո՞վ էր երեկ մի քանի ժամ բոլորին լարվածության մեջ պահած երիտասարդը և ի՞նչ էր ցանկանում։

Հավելյալ տեղեկությունների հետքերով Factor TV-ի նկարահանող խումբը եղավ  Արտաշատում ու փորձեց պարզել՝ ինչ են պատմում «Էրեբունի պլազա» զինված հարձակում գործած Արթուրի մասին հարևաններն ու ծանոթները։

Մեր նկարահանող խումբն այցելեց նաև Արթուր Թորոսյանի բնակարան, սակայն այնտեղ հյուրերի չէին ընդունում։ Դռան շեմին մեզ հետ կարճ զրույց ունեցավ Արթուրի մորաքույրը։

Արթուրի մայրը, որն այդ ընթացքում բնակարանում էր, ներսից քրոջը հորդորում էր դուռը փակել, չխոսել։

Factor TV-ին Արթուր Թորոսյանի հարևանները փոխանցեցին, որ նրա մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, աշխատում է Արտաշատի գրադարանում՝ որպես գրադարանավարուհի։

Այստեղ նույնպես միջադեպից զարմացած էին։

Ուշագրավ է, որ ըստ երեկ շրջանառվող լուրերի էլ՝ Արթուր Թորոսյանն «Էրեբունի Պլազա» էր ներխուժել՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ մուտք գործել։

Factor TV-ին կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը, սակայն, մեզ փոխանցեց, որ 2008-ից գործող գրասենյակում նման աշխատակից չեն ունեցել։

Ավելի ուշ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արթուր Թորոսյանն աշխատել է «Բերկուտ» անվտանգության ծառայությունում՝ որպես պահնորդ։

«Բերկուտ»-ի տնօրեն Վահագն Հարությունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թորոսյանն իրենց մոտ աշխատել է 2017-ի մարտից 2019-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

«Բերկուտի»-ի տնօրենի փոխանցմամբ ՝ Արթուր Թորոսյանն աշխատանքի ընթացքում իրեն կցված զենք չի ունեցել։ Բացի այդ, աշխատանքի ընդունվելիս ներակայացրել է բուժզննման  մասին համապատասխան փաստաթղթեր։

Հետաքրքիր է, որ Արթուրի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս հանդիպեցիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին մի քանի գրառման։

Թե ինչն է 33-ամյա Արթուր Թորոսյանին դրդել գնալ նման քայլի, առայժմ պարզ չէ։ Մեր զրուցակիցներից որևէ մեկը տեղյակ չէր նաև, թե որտեղից նրան զենքը, որով երեկ հարձակում էր կատարել։

Այսօր հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ, փաստաբան է պահանջել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի տեղեկացմամբ՝ քրեական գործում հանրային պաշտպան է ներգրավվել։

Հիշեցնենք՝ Արթուր Թորոսյանը երեկ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, իրացնելու և փոխադրելու,  ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով։ Գործն այժմ քննվում է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան