Որեւէ ինքնաթիռի կործանման մասին տեղեկություն չկա. Տավուշի մարզպետ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Քիչ առաջ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օգտատերերը հայտնում էին տեղեկություններ այն մասին, թե իբր Ենոքավան գյուղի մոտակայքում ավիավթար է եղել՝ կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ: Քիչ անց շրջանառվեց վարկած, որ մարզում խոշոր գազատար է պայթել:
Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները: Նա մեզ հետ զրույցում պարզաբանեց.
«Այսօր մենք Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել: Թռիչքները կատարվել են «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռում: Երեւի այդ թռիքչների աղմուկն է եղել: Որեւէ տեխնիկայի անկման մասին պաշտոնական տեղեկություն չկա»:

ԱԻՆ 911 ծառայությունից էլ Factor.am-ին փոխանցեցին, որ որեւէ արտակարգ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել:

Թեմային անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը: Նա ֆեյսբուքում գրել է.
«Տավուշի մարզում որեւէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել: Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են: Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը:

Նարեկ Կիրակոսյան