ՀՅԴ-ն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործը դատարանը վարույթ է ընդունել
Հասարակություն
22.01.2020 | 17:14ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատարանը վարույթ է ընդունել։ Գործը մակագրվել է Ավագ Գաբրիելյանին:
Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջով։