Իշխանությունը փչացնում է մարդկանց, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում. Էդմոն Մարուքյան

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր նկատմամբ ԱԺ նախագահի կողմից սանկցիա կիրառելու միջադեպին:

«Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։

Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։

Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։

Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը և այլ խախտումները։

Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։ Եվ անգամ այդ ժամանակ որևէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»,- գրել է նա: