Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները դատարան չէին եկել, նիստը հետաձգվեց

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան չէին եկել:

Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի պաշտպանների միջնորդության մեջ նշված էր. «Փաստ է, որ սույն քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժող կողմից մշտապես դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ: Սակայն դատարանը երբևէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված երևույթները կանխելու համար: Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդներից մեկը հնչեցրել է սպառնալիք, որոնց որևէ ողջամիտ արձագանք չի տրվել: Ակնհայտ է, որ դատարանը ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը: Ակնհայտ է նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիաժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները: Մենք՝ Արմեն Գևորգյանի պաշտպաններս, չենք ներկայանում այսօրվա դատական նիստին՝ հույս ունենալով,  որ հաջորդ դատական նիստին կապահովվի նիստի բնականոն ընթացքը և հավասարության սկզբունքը»:

Համանման միջնորդություն էին ներկայացրել նաև Քոչարյանի պաշտպանները:

Այս հանգամանքներում որոշվեց դատական նիստը հետաձգել:

Լիլիթ Շաբոյան