«Լիահույս եմ, որ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին մաքսային արտոնությունները կգործեն»․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Լիահույս եմ, որ առնվազն մինչև այս ամսվա վերջ, Կառավարության դիրքորոշմամբ, նախագիծը կհայտնվի Ազգային ժողովում, կընդունվի և, կարծում եմ, մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Հայաստան վերադարձող հայրենակիցների համար մաքսային արտոնություններն արդեն կգործեն։

Այս մասին այսօր՝ Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնության թեմայով ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Մաքսային կարգավորման մասին» գործող օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ՝ ՀՀ մշտական բնակության վերադարձողների համար։ Գործնականում առաջացած խնդիրները, ինչպես նաև այլ դիտարկումներ հաշվի առնելով, նախաձեռնել ենք այս փոփոխությունները։ Եթե անձը 5 տարուց ավելի Հայաստանից բացակայում է, մշտական բնակության վերադառնալու դեպքում մաքսային որոշակի արտոնություններ է ստանում»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորման համաձայն՝ անձը պետք է Հայաստանում հաշվառված չլինի, որպեսզի կարողանա մաքսային արտոնություններից օգտվելով անձնական իրերը Հայաստան ներկրել։  Բացի այդ, անձը պետք է առնվազն 5 տարի Հայաստանից դուրս բնակված լինի։

«Մենք 5 տարվա սահմանաչափը 3-ի ենք նվազեցնում։ Բացի այդ, մեր շատ հայրենակիցներ, որոնք տարիներ առաջ արտագաղթել են, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի, այստեղ սեփականություն ունեն, հաշվառված են, և գործող օրենքը նրանց համար որոշակի խնդիրներ է ստեղծում, քանի որ նրանք, անկախ նրանից, որ Հայաստանից դուրս էին բնակվում, համարվում էին այստեղ ապրող։ Մենք ասում ենք, որ եթե անձը 3 տարի անընդմեջ Հայաստանում չի բնակվել, ապա կհամարվի այստեղի հաշվառումից դուրս եկած և, հետևաբար, կկարողանա օգտվել արտոնություններից։ Խոսքն իր անձնական օգտագործման գույքի մասին է, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի։ Ընտանիքի անդամները կկարողանան իրենց հետ ներկրել ամեն մեկի անունով մեկ մեքենա։ Կարևոր է, որ Հայաստան վերադառնալուց առաջ առնվազն 6 ամիս մեքենան իրենց պատկանի։ Այս պահանջը նաև ԵՏՄ օրենսդրությամբ է սահմանված»,- ընգծեց Սիսակ Գաբրիելյանը։

Հայաստանից 1 տարի բացակայած անձանց դեպքում էլ, ըստ պատգամավորի, կգործի այլ սահմանաչափ․ «Այդ դեպքում նրանք կկարողանան ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ գույք և 1 տրանսպորտային միջոց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան