Շիրակի մարզպետը հիմնավորել է, թե ինչու է իր մտերիմին նշանակել հիվանդանոցի տնօրեն

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչու է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն նշանակել Ժորժիկ Սերոբյանին, և ոչ թե նույն հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որն, ի դեպ, ՀՅԴ անդամ է:

Հիշեցնենք,որ հունվարի 14-ին կայացել էր Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցում էին 15 տարի այս հաստատությունը ղեկավարող Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը, որն աշխատում է նույն հիվանդանոցում ու նաև Գյումրիի բժկական կենտրոնում։

Ժորժիկ Սերոբյանը Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի որդին է, մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկեր ու թիմակից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի քեռու որդին։

Մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել երկու թեկնածուները, վերջնական որոշումը պիտի կայացներ մարզպետը, որն էլ ընտրել է Սերոբյանին։ Այսօր մարզպետը իր դիտարկումներն է ներկայացրել մրցույթի մասին ու իր որոշումը հիմնավորել։ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մրցույթի ընթացքում իրեն հեռու է պահել որևէ միջամտությունից, մինչդեռ որոշ ուժերի կողմից, որոնք լավ են տիրապետում մեդիա ոլորտին ու մանիպուլյացիաներին, գործընթացը ներկայացվել է որպես հովանավորչություն։

«Որոշումն իմն է, այն քննարկվել է նաև ոլորտային դերակատարների հետ, ես ներկայացրել եմ իմ մտահոգությունները՝ կապված այս պահին հիվանդանոցում ստեղծված իրավիճակի հետ, որը հիմնականում կապված է կառավարման պրոցեսի հետ, ինչքան էլ ինքը զարգանում է, մենք այնտեղ ունենք խնդիրներ»,- ասել է մարզպետը։

Հենց այդ խնդիրներն էլ , որոնք արձանագրել է Առողջապահության նախարարության հանձնաժողովը, դարձել են Սերոբյանին նշանակելու հիմնական պատճառը։

«Մենք ունենք իրավիճակ, երբ հաղթահարել է 2 թեկնածու, որոնցից երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, հմտություններով, փորձառությամբ զիջում չունեն։ Նշանակումից մեկ օր առաջ խնդիրների հետ կապված քննարկում եմ ունեցել նախարար Թորոսյանի հետ, ներկայացրել եմ իմ մոտեցումները, մտահոգությունը այդ հիմնարկում ստեղծված իրավիճակով, որը ֆիքսվել է առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից 2019թ-ին։ Ինձ համար մտահոգիչ է Առողջապահության նախարարության եզրակացությունը այդ հիմնարկում առկա խնդիրների հետ կապված»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով՝ եթե խախտումներ են հայնտաբերվել, ինչու՞ պիտի նույն մարդուն տնօրեն նշանակեր․ «Ինչ սկզբունքով պիտի նշանակեմ մի մենեջերի, ով տարիներ շարունակ հիվանդանոցում իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործառույթներ։ Նույն հովանավորչության փիլիսոփայության տակ մրցութային կարգերը խախտելով իրականացվել են մրցույթներ, որը ֆիքսված է Առողջապահության նախարարության հանձնաժողովի եզրակացության մեջ։ Հնարավոր ֆինանսական ռիսկերը, որոնք ֆիքսված են մասնակի, քննարկման առարկա են դառնալու»։

Շիրակի մարզպետը չի հերքում,որ Ժորժիկ Սերոբյանն իր նախընտրական քարոզարշավում ակտիվ մասնակցել է, բայց վստահեցնում է, որ նշանակման գործում մասնագիտական հմտություններն է հաշվի առել։ Իսկ Կուրղինյանին պաշտոնից ազատելու պատճառներ վաղուց է ունեցել։

«Երբ բժշկի նշանակումից առաջ ՝խոսքը Կուրղինյանի մասին է, Դատախազությունից ես ստացա գրություն, որ քրեական գործը կարճվել է, դրանից նաև մի քանի օր հետո իր ժամանակը լրացավ, ինքը նշանավեց ժ/պ, բայց կարող էր չնշանակվեր։ Եթե ես հովանավորչությամբ զբաղվեի, այն ժամանակ ուղղակիորեն կֆիքսեի, որ գիտեք՝ այս խնդիրները կան, կներեք դուք հիմա գնում եք»,- նշել է Շիրակի մարզպետը։

Էմմա Չոբանյան