Գեորգի Կուտոյանը երրորդ նախկին պաշտոնյան է, որը 1 տարվա ընթացքում մահացած է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Այսօր Քննչական կոմիտեն հայտնեց, որ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Իրավապահները հայտնում են, որ 38-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դին հայտնաբերել է կինը։ Թե ինչ պայմաններում է մահացել ԱԱԾ նախկին տնօրենը դեռևս հայտնի չէ։

Հեղափոխությունից հետո ԱԱԾ նախկին տնօրենը երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որը ինչ-ինչ հանգամանքներում հայտնաբերվել է մահացած։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին մահացած հայտնաբերվեց ՀՀ ոստիկանության նախկին պետ՝ Հայկ Հարությունյանը: Նոյեմբերին Ռուսաստանում մահացավ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դեպքերին ասաց՝ հին ուժերը թաքցնելու բան ունեն․ «Ես առաջին երկուսի՝ Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի դեպքում կարող եմ պնդել, որ Մարտի 1-ին ունեցել են մեծ դերակատարում։ Նրանց մասնակցությամբ լուրջ հարցաքննություններ էր սպասվում դատարանում։ Կուտոյանը ԱԱԾ պետ էր և եթե ընդունենք այն հանգամանքը, որ պետերը բազում դեպքերից տեղեկացված են, ես կարծում եմ, որ դա կապված է եղել նրա տիրապետած ինֆորմացիայի և աշխատած տարիների հետ»։

Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից կարևոր նյութեր են ոչնչացրել: Փաշինյանի նշած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրեն էր հենց Գեորգի Կուտոյանը։ Ավելի ուշ Կուտոյանին փոխարինած ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործին․ Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ այդ գործով Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չի առաջացել։

ԱԺ-ի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կուտոյանի մահվան հանգամանքներին ասաց, որ պետք է սպասել քննության ավարտին և որ այն կտա բոլոր հարցերի պատասխանները։

Հարցին, թե սա արդյոք իշխանությանը ահազա՞նգ է, Սիմոնյանը պատասխանեց․ «Սա կարելի է համարել նախկինի արձագանքը, որը մեկ-մեկ մեր ականջին հասնում է նման ձևերով»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ Կուտոյանի մահը ազդակ է, որ իրավապահ համակարգում լրջագույն փոփոխության կարիք կա։

Նշենք նաև, որ նախկին իշխանության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն իր էջում գրել էր՝ ցնցված է Կուտոյանի մահվան լուրից ևայն որակել էր սպանություն։ Այլ մեկնաբանություններ տալուց Աշոտյանը զերծ է մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան