Կոչ եմ անում իշխանություններին՝ ցուցաբերել զգուշավորություն և անկախ նրանից՝ ինչ կառաջարկի Նաիրի Հունանյանը, չտրվել նրա սադրանքներին. Արման Բաբաջանյան

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Վարչապետին ուղղված նամակով, կարծում եմ, Նաիրի Հունանյանը ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը, հիշեցնենք, նամակ-դիմում է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քրեակատարողական ծառայությունից Factor.am-ին հաստատեցին տեղեկությունը, սակայն չմեկնաբանեցին մամուլի հրապարակումները, որ դրանում Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի քննությանը:

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անցել է 20 տարի, լրացել է 20-ամյա վաղեմության ժամկետը, և եթե հիշում եք, աշնանն էլ Նաիրի Հունանյանը ազատ արձակման խնդրանքով դիմել էր Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այս նամակով, կարծում եմ՝ Նաիրի Հունանյանը ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել: Գուցե ինչ-որ քաղաքական հաշվարկներ է կատարում՝ ելնելով այսօրվա քաղաքական կոնյուկտուրայից ու դրանից ելնելով, հնարավոր է, իր կարծիքով՝ ինչ-որ ծառայություն է առաջարկում գործող իշխանությանը, ենթադրաբար՝ ազատ արձակման ակնկալիքով»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Նաիրի Հունանյանն այնքան  հակասական կերպար է, որ նրա պարագայում շատ դժվար է կռահել քայլերի մոտիվացիան:

«Սա այն դեպքն է, որ ամեն ինչ հնարավոր է: Սակայն անկախ նրա կողմից նամակ գրելու կամ ինչ-որ դերակատարում ստանձնելու պատրաստակամություն հայտնելու դրդապատճառներից՝ նրա ցանկացած քայլի, ցանկացած խոսքի պետք է վերաբերվել չափազանց զգուշավոր, խիստ կասկածամտությամբ: Հույս ունեմ ու կոչ եմ անում իշխանություններին՝ այս հարցում ցուցաբերել այդ զգուշավարությունը, և անկախ նրանից՝ ինչ կառաջարկի Հունանյանը, չտրվել նրա սադրանքներին»,- նշեց նա:

Արման Բաբաջանյանը կարծում է, որ ոչինչ բացառել պետք չէ, անգամ այն, որ Նաիրի Հունանյանը կարող է կանխամտածված կերպով Հոկտեմբերի 27-ի գործի անջատված ու վերջերս վերաքննության ուղարկված մասը շեղել իրական կազմակերպիչներից կամ պատվիրատուներից. «Նա կարող է հաշվարկել, որ գործող իշխանության քաղաքական հակառակորդների անունների հրապարակումը կարող է գայթակղիչ լինել իշխանության համար, և գնալ այդ ճանապարհով: Կրկնում եմ՝ ամեն ինչ հնարավոր է, և պետք է Նաիրի Հունանյանի ցանկացած քայլի վերաբերվել խիստ զգուշավորությամբ: Անթույլատրելի է, որ Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը հիմա էլ՝ ահաբեկչությունից 20 տարի անց, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, սխալ ուղղությամբ տանի կազմակերպիչների մասով գործի քննությունը՝ պարտակելով ահաբեկչության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հնարավոր կազմակերպիչներին»:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ առանց Նաիրի Հունանյանի գործի քննությունը չի կարող տեղի ունենալ, և բոլոր դեպքերում նրա ցանկացած ցուցմունք կամ տրամադրած տեղեկություն պետք է համակողմանիորեն քննվի, ստուգվի արժանահավատության տեսանկյունից: «Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի Նաիրի Հունանյանի դերակատարումը սահմանափակվի սոսկ միայն այդ զարհուրելի հանցագործությունն իրականացնողների խմբի ղեկավարի դերով, որպեսզի նա որևէ դեպքում չփորձի ստանձնել այլ՝ քաղաքական հաշվարկներից դրդված դերակատարություն»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը:

Թամարա Հակոբյան