Նաիրի Հունանյանը Նիկոլ Փաշինյանին նամակ է ուղղել

Լուրեր

17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ-դիմում է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Factor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից։

Մամուլի հրապարակումները, թե Նաիրի Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասի քննությանը, ՔԿԾ-ից չմեկնաբանեցին՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը։

Վարչապետի աշխատակազմից ևս հավելյալ մանրամասներ չեն հայտնում։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Գլխավոր դատախազությունը, բավարարելով Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումը, վերացրել էր Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը։ Գործը այժմ քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Անջատված մասը վերաբերվում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին ու հովանավորներին։ Գործի վարույթը կարճվել էր 15 տարի առաջ՝ հանցակիցների դրվագով արձանագրել էր հանցագործության դեպքի բացակայություն։

Բայցի այդ, նախաքննական մարմինը ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով ապացույցները համարել էր անբավարար, և հանցակազմի բացակայություն էր արձանագրել հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով։

Ռոբերտ Անանյան