Առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա . Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման համակարգը մոնոպոլիզացված է։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք։ Հեռուստատեսային շուկայում այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես չեմ հիշում՝ ինչ ժամանակներից, Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշների։ Երկրում կա տեղեկատվական հոսքերը վերահսկեու հստակ գործառույթ, և պետք չի թաքցնել, թե մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափացիկ՝ սկսած իրական սեփականատերերից։

«Այսօր ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ կան կոնկրետ անձանց, նույնիսկ՝ կոռուպցիոներների սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա»։ Ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ, որ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար բացահայտում է ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակը, այլ նաև նրանց շոշափուկների, և հետագայում բավականին հեշտացնում է մեր օպերատիվ աշխատանքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան