ԵՄ-ից ստացել ենք պատասխանը՝ միջնորդական ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու դեպքում կանոնները չենք խախտում․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը։

Նախագիծը վերաբերում է մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերին, բաժնետոմսերին և միջնորդական ծառայությունների հարկման տեսակներին։

Նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը նկատեց, որ նախագծի նպատակը կապիտալի շուկայի զարգացումն է։ Թունյանն ասաց, որ կար մի հարց, որը վերաբերում էր միջնորդական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատելուն։

«Այստեղ խնդիր կար Եվրամիության դիրեկտիվների հետ կապված, այսինքն՝ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տալիս՝ պե՞տք էր ազատել միջնորդական ծառայությունները ԱԱՀ-ից, թե՝ ոչ։ Մենք հանձնաժողովի անունից պաշտոնապես դիմել ենք Եվրամիությանը և ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ, ըստ էության, դա տվյալ երկրի որոշելիքն է։ Այսինքն՝ այդտեղ կանոնների որևէ խախտում չկա այդ առումով»,- ներկայացրեց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։