«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դատապարտյալ է մահացել

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դատապարտյալ է մահացել։ Առողջապահության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը 2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ Factor.am-ին հայտնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Վլադիսլավ Մուրադյանը 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ դատապարտյալը բազմաթիվ անգամ տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ և հետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։

Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը՝ ծնված 1961թ., դատապարտված էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման։

Մուրադյանը նախկինում դատապարտված էր 8 անգամ։