Ոստիկանության մեքենաների փոխարեն հատուկ կարիքներ ունեցող ազատազրկվածները կտեղափոխվեն շտապօգնության մեքենաներով․ ՄԻՊ-ի առաջարկները

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը։

«Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին ներկայացված նախագիծն արտացոլում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում ազատությունից զրկված անձանց տեղափոխմանն առնչվող մի շարք առաջարկներ, ներառյալ՝ առողջական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համապատասխան պայմանների ապահովման մասին:

Մասնավորապես, նախագիծը նախատեսել է անհրաժեշտության դեպքում հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց ոստիկանական մեքենաների փոխարեն շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով փոխադրելու հնարավորություն: Նախագծում նման լուծման ներառումը ողջունելի է:

Միևնույն ժամանակ, նախագծի վերաբերյալ առկա են մի շարք նկատառումներ, որոնք հիմնականում վերաբերում են հատուկ տրանսպորտային միջոցներում՝

  • խցերի մակերեսներին և չափերին,
  • լուսաթափանցելիությանը,
  • օդափոխությանը,
  • ջեռուցմանը,
  • ազատությունից զրկված անձանց համար ամրագոտիների կամ անվտանգության այլ միջոցների բացակայությանը և այլն:

 

ՀՀ կառավարության «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիքը՝ ստորև տեղադրված հղմամբ.  https://ombuds.am/images/files/67871ddb05a0bb5efdb6f316594f3c86.pdf