Եթե «Արմաթը» շահի մրցույթը, ապա իրենք կշարունակեն լաբորատորիաների ներդրումը․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը, նախարարությունում սաբոտաժ է, այն դեպքում, երբ Կառավարությունում մտադիր էին Հայաստանի բոլոր դպրոցներն այս տարի համալրել «Արմաթ» լաբորատորիաներով»,-  հայտարարել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Factor TV-ի հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականում խնդիր չկա։ Պարոն Հարությունյանը նաև նշեց, որ դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ հիմնելու պրոցեսը մտադիր են կազմակերպել մրցութային կարգով․ «Իրականում խնդիր չկա։ Այս մարդուն բնորոշ ձևակերպումներ են, որոնք նախկինում էլ ենք տեսել։ Այն ժամանակ, երբ պրոցեսները իրենց վերահսկողությունից դուրս է գալիս կամ որևէ գերատեսչություն ինքնուրույնություն է դրսևորում, դա անհանգստացնում է ոմանց։ Իրականում խնդիր չկա։ Նախորդ տարի մենք հայտարարել ենք, որ բոլոր դպրոցներում ցանկանում ենք ունենալ ինժեներական լաբորատորիաներ, և երբ առաջացել են լրացուցիչ ֆինանսական հոսքեր, մենք ավելի քան 800 միլիոն դրամ հատկացրել ենք 284 լաբորատորիա տեղադրելու համար և տարվա վերջին մենք մոտավորապես 600 լաբորատորիա ունեցանք։ Նույնիսկ այս թիվը 1400 դպրոցների մեջ բավականին մեծ է։ Այս թիվը իրենց ներկայացրած թիվն է։ Լաբորատորիաները ներդրվել են, սա աշխարհում աննախադեպ երևույթ է։ Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ մեկ աղբյուրից գնումները լավ բան չեն, և հիմա մենք նաև մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի ոլորտը լինի մրցակցային, և ոչ՝ մոնոպոլիստական, և եթե այս մրցակցության արդյունքում «Արմաթը» շահի, ապա իրենք կշարունակեն։ Ներդրված լաբորատորիաները շարունակելու են գործել, ես այսօր հայտարարել եմ՝ դա կլինի իրենց կազմակերպությունը, թե առանց իրենց կազմակերպության, մենք չենք հրաժարվելու մեր քաղաքականությունից՝ բոլոր դպրոցներում ներդրնելու ինժեներական լաբորատորիաներ և ակնկալու ենք, որ տնտեսական աճին զուգընթաց անպայման նոր խմբաքանակներ ներդրվեն»,- ասաց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։