Հրայր Թովմասյանի հետ մեկ-երկու կատակ արեցինք, քաղաքական հետապնդում չկա. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում Հրայր Թովմասյանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրանք կառաջադրեն։

«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած կամ մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած որևէ պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում: Այսինքն՝ քաղաքական հետապնդումների մասին որևէ խոսք լինել չի կարող»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ իշխանությունը Սահմանադրական դատարանի դատավորների արտամուսնական կյանքի մասին տեղեկություններ է հավաքում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, եկել եք՝ անհեթեթությունների մասին հարց եք տալիս: Ես այդքան ժամանակ չունեմ՝ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»։

Արարատ Միրզոյանն ասաց՝ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը շարունակվում է։ «Իհարկե, հանգուցալուծում չի ստացել»,- նշեց նա։

Հարցին՝ սուրբծննդյան պատարագին հանդիպել են, ինչ-որ կերպ Հրայր Թովմասյանը բարձրաձայնե՞լ է իր մտահոգությունների մասին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը։ Այնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց այս խնդրի մասին միայն մտածելով և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան