Ինչո՞ւ էին տոնական օրերին Ծաղկաձորի մայթերը պատված սառույցի հաստ շերտով․ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության տնօրենը դա «բնական վիճակ է» համարում

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

Ամանորյա տոնական օրերին Ծաղկաձորի հյուրանոցներում ու փողոցներում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել Հայաստան եկած զբոսաշրջիկների՝ առավելապես Ռուսաստանից։ Փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, որ Ծաղկաձորի հյուրանոցները գերծանրաբեռնված էին։ Ընդ որում՝ տուրիստների մի մասը՝ դահուկների սիրահարները, օդանավակայանից ուղիղ Ծաղկաձոր էին եկել՝ հատուկ դահուկով սահելու համար։ Չնայած քաղաքի կենտրոնական հրապարակում տոնական փոքրիկ ձևավորում կար, Ծաղկաձորն այնքան էլ հյուրընկալ չէր․ փոքր քաղաքի անգամ կենտրոնական փողոցների մայթերը սառցակալած էին ու համարյա անանցանելի։

Օրինակ՝ ոտքով ճոպանուղի բարձրանալ գրեթե անհնար էր՝ սառույցի հաստ շերտի պատճառով։ Քաղաքի կենտրոնում էլ զբոսնելիս պետք էր շատ ուշադիր լինել կամ քայլել ոչ թե մայթերով, այլ փողոցի մեջտեղով։ Այն դեպքում, երբ Ծաղկաձորն այս տարի առանձնապես ձնառատ չէր։ Երևում էր, որ Ծաղկաձորի քաղաքապետարանը բավական գումար է խնայել ձյուն ու սառույց մաքրելու գործում։

Քաղաքապետին ուղղված մեր գրավոր հարցին, թե այսպես են պատրաստվում տուրիզմը զարգացնել, քաղաքապետարանից փոխանցեցին Ծաղկաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության տնօրեն Էդգար Հովհաննիսյանի համարը։

Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքի անգամ կնետրոնական մայթերը մաքրված չէին, տնօրենը հակադարձեց ․ «Հակառակը, էս տարի ամենապատրաստված ձևով ենք ընդունել։ Համ մեր աշխատուժն ենք ավելացրել, համ տեխնիկա ենք ավելացրել։ Եթե դուք տեսաք,՝ աղ, ավազ մեջը կա, անձնակազմ ունենք, որ մաքրում ենք, թիակներով մաքրում ենք, բացի էդ էլ ռոտորով փչում ենք։ Եթե ոտքի տակ ձյունը տրորվում ա, էն մյուս փողոցը, որ քայլում են, սառում ա, էլ էտի քերել չի լինում»։

Դրանից հետո սառույցի վրա աղի հետ խառնած ավազ են լցնում ու համարում են իրենց գործն արված։ Հարցին, թե ի՞նչ են արել, եթե մայթերը չեն մաքրվել, քաղաքապետարանի պաշտոնյան հակադարձեց․ «Մաքրած ա եղել, ուղղակի որտեղ որ արև չի խաղում, էդտեղ միանշանակ սառույց ա գոյանում։ Եթե մենք մաքրած չլինեինք, հիմա ընդհանրապես անանցանելի կլիներ։ 10 հազար մարդ ա լցվել Ծաղկաձոր, հիմա որ ձյունը դրեց, միանգամից որ քայլում են, էտի արդեն տապակվում ա»։

Հստակեցմանը, թե համարում է, որ այս վիճակը նորմա՞լ է, տնօրենն ասաց․ «Ես համարում եմ, որ դա բնական վիճակ ա։ Ես հիմա ավազ եմ լցնում, բայց որ մի քիչ հալում ա, էս ավազը մտնում ա ձյան մեջ հետո առավոտ էլի դառնում ա սառույց»։

Ծաղկաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության տնօրեն Էդգար Հովհաննիսյանը խուսափեց ասել, թե որքան գումար է հատկացրել քաղքապետարանը՝ ձյան մաքրման աշխատանքների համար․ «Ամեն ամիս ինչքան որ ծախսում ենք, քաղաքապետարանը փողը փոխանցում է։ Էդպես չեմ կարող ասել»։

Մարինե Խառատյան