Մարդկային սխալը՝ աղետի պատճառ. Իրանը պաշտոնապես ընդունել է ինքնաթիռի խոցման իր մեղավորությունը

Լուրեր

31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
Բոլորը

Թեհրանի մոտ ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը մարդկային սխալն էր ճգնաժամի ժամանակ՝ ԱՄՆ «արկածախնդրությամբ» պայմանավորված. թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Տխուր օր է։ Հրապարակվել է Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունը. ԱՄՆ արկածախնդրությամբ պայմանավորված ճգնաժամի պահին մարդկային սխալը աղետի պատճառ դարձավ։ Մենք խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում  ու ցավակցում ենք մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և տուժած  մյուս պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ցավակցական խոսքում ասել է. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել: Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։ Մինչ այդ, Իրանը հերքում էր ԱՄՆ-ի և Կանադայի հայտարարությունները, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, որ ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։