«ԱԻՆ մասնագետները մտածում են՝ «Դալմա մոլի» ցնցումը մարդկային գործոնի հետևանք է». խոսնակ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները դեռ չեն պարզել, թե երեկ «Դալմա Գարդեն Մոլում» ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը։

ԱԻՆ սարքավորումները շարունակում են տեղադրված մնալ կառույցի ներսում, որպեսզի, եթե նորից ցնցում գրանցվի, արձանագրեն պատճառները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կառույցի մամուլի պատասխանատու Էդմոնդ Զարգարյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կես ժամ շարունակ ցնցվել էր առևտրի կենտրոնի երկրորդ հարկի մի հատվածը: Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դա երկրաշարժի հետևանք է, ինչը, սակայն, ԱԻՆ-ը հերքեց:

«Մեր մասնագետները մտածում են, որ դա մարդու գործոնի հետևանք է: Կարող ա ինչ-որ թրթուրավոր մեքենա է անցել, կարող ա պատերին են խփել կամ օդորակիչները միաժամանակ միացնել անջատել են: Նման գործողությունների ժամանակ լինում են նման դեպքեր: Այդ սարքավորումներն այսօր ամբողջ օրը կմինան, եթե կլինի նմանատիպ կրկնություն, կհասկանանք պատճառները և կանխարգելիչ միջոցառումներ կկազմակերպենք»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին՝ այսինքն, եթե ցնցումը չկրկնվի, ապա հայտնի չի լինի, թե ինչն է եղել նախկին ցնցման պատճառը, ԱԻՆ մամուլի խոսնակն ասաց. «Այդ նպատակով աշխատանքներ տարվում են: Երբ աշխատանքներն ավարտվեն, կասենք, թե ինչ արդյունքներով ենք դրանք դադարեցնում»:

Նշենք, որ երեկ ժամը 19:00-ից առևտրի կենտրոնի աշխատանքները դադարեցված են: Մոլը չի աշխատի նաև այսօր: Երեկ մոլի ներսից ու հարակից տարածքներից տարհանել են քաղաքացիներին և ավտոմեքենաները: Դեպքի հետևանքով մարդկային ու նյութական կորուստներ չեն եղել:

Նարեկ Կիրակոսյան