Իզուր եք պատմում այդ ամենը, Ձեր աշխատանքային պրոբլեմներն են, գնացեք, լուծեք․ Փաշինյանը՝ Անանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ ՀՀ-ում շարունակում են հսկիչ դրամարկղային կտրոններ չթողարկել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ վարչարարության առումով խոսել են, որ պետք է խիստ վերաբերեն այս դեպքերին, բայց ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար են քննարկել, որ ՀԴՄ կտրոն չթողարկեը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ։

Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե իրավական կարգավորումների առումով խնդիր կա՞։ Նախարարը պատասխանեց, որ կար նախագիծ, որ ոչ թե քաղաքացիների կողմից, այլ տեսուչի կողմից, հիմա խնդիր է ՀԴՄ ակտերի հետ կապված, որովհետև համատարած դատարանների կողմից անվավեր են ճանաչվում, որովհետև հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ տալու-չտալու փաստը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց նախարարի խոսքին և ասաց․ «Ես կոնկրետ քաղաքական խնդիրներն առաջադրում եմ, Դուք պետք է լուծումները գտնեք։ Գնացեք, գտեք լուծումներ։ Պետք է գտնել լուծումը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ ներգրավված զգան։ Մարդկանց պետք է տալ լծակ, որպեսզի նրանք ներգրավված լինեն այս բոլոր պրոցեսներին։ Մեր երկրում կարելի՞ է ծխախոտ կամ աղբ գցել, մեքենայից կարելի՞ է ինչ-որ աղբ գցել դուրս, չի կարելի։ Հիմա ես վարում եմ իմ մեքենան, տեսնում եմ շպրտեց, ի՞նչ անեմ»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ համաձայն է պարոն Բադասյանի հետ, որ երրորդ անձի կողմից տեսագրումը կարող է խնդրահարույց լինի։ Վարչապետն էլ նշեց, որ երրորդ անձի մասին չի խոսում, այլ երկրորդ անձի մասին։ «Կներեք, իզուր եք պատմում այդ ամեն ինչը, Ձեր աշխատանքային պրոբլեմներն են, որոնք պետք է լուծեք, գնացեք, լուծեք։ Իմ խնդիրն այն է, որ ՀԴՄ չտրամադրող որևէ մեկը չմնա անպատիժ»,- դիմելով Անանյանին՝ ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։