Աթոռները ոսկեջրած են, բայց զուգարանի դուռը բացում ես, թվում է՝ աղետյալ մի հատ ինչ-որ շրջանում ես. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստել տեղեկատվական թեթիկներ, տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում, որքան զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում նմանատիպ հարցեր քննարկել, ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է, երբ որ տեսնում ես 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են և այլն, բայց երբ որ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի հատ ինչ-որ շրջանում ես գտնվում»,- ասաց Փաշինյանը։

Ապա վարչապետը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գոյություն ունեն ստանդարտներ, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ղեկավար Արթուր Ասոյանը պատասխանեց, որ ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ ստանդարտներ կան։ «Առողջապահաության նախարարի հետ նախաձեռնել ենք դրանց փոփոխություններ, որպեսզի համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ մարդիկ 100.000 դոլար ներդնում ինչ-որ մի շենք կառուցելու համար, հետո հասկանում ես, որ ալարել են 200 դոլար ներդնել սանհանգույց ունելու համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։