Իրաքում ԱՄՆ բազայի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով 80 մարդ է զոհվել. լրատվամիջոցներ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրաքում ԱՄՆ բազայի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով 80 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսության տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ իրանական կողմից արձակված հրթիռներն ընկել են Իրաքում Այն էլ-Ասադ ավիաբազայի այն հատվածում, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել:

Մինչ այդ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի՝ կազմակերպության գլխավոր  քարտուղարին և Անվտանգության խորհրդին հասցեագրված նամակում նշվում է, որ Իրանը պատերազմ  չի փնտրում, բայց կշարունակի իրացնել ցանկացած սպառնալիքից պաշտպանվելու իր իրավունքը:

«Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում, նախազգուշացնում է իր դեմ հետագա ցանկացած ռազմական արկածախնդրությունից: Իրանը կշարունակի պաշտպանել իր ժողովրդին և պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ իր ազգային շահերին համապատասխան»,- մասնավորապես ասված է նամակում:

Նշենք, որ Այն էլ-Ասադ ռազմաօդային բազայից բացի՝ Էրբիլի մերձակայքում նաև օդանավակայան է հրթիռակոծվել: Պենտագոնի տվյալներով՝ ավելի քան 10 հրթիռ է արձակվել: