Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Տաթևիկ Ռևազյան

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։

Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երևան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում

Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 5-6 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)
ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`

1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic

Բոլորին մաղթում եմ պոզիտիվ էներգիա և ուրախ ճանապարհորդություններ»։