«Լավրովի պլանը» ենթադրում է ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում. միջազգային զեկույց

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Միջազգային ճգնաժամային խումբը՝ ICG-ն «Դուրս գալ Լեռնային Ղարաբաղի փակուղուց» վերնագրով ծավալուն զեկույց է հրապարակել Արցախի հակամարտության մասին, որտեղ մի շարք հետաքրքիր բացահայտումներ կան: Զեկույցի նախաբանում նշվում է, որ հիմա հնարավորություն է ստեղծվել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով փակուղային բանակցությունները Բաքվի և Երևանի միջև: Դրա համաձայն՝ չնայած կողմերը հեռու են միմյանցից, բայց բանակցությունները կարող են կանխել նոր էսկալացիան և հիմք ստեղծել հակամարտության վերջնական լուծման համար։

Հրապարակված զեկույցը բավական տարողունակ է, հակամարտությունը ներկայացված է տարբեր կողմերից։ Կան առանձին բաժիններ՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների, միջազգային առաքելության հեռանկարների ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ բազմակողմանի վերլուծությամբ:

Զեկույցի՝ «Միջազգային առաքելության հեռանկարներ բաժնում» կա առանձին ենթաբաժին, որը նվիրված է հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին: Այստեղ էլ ներկայացվում են մի շարք հետաքրքիր տեղեկություններ, մասնավորապես, «Լավրովի պլանի» մասով։

Նշվում է, որ խաղաղապահների տեղակայման համար ամենամեծ խոչընդոտն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները վտանգ են տեսնում Ռուսաստանի կամ այլ առաքելությունների տեղակայման մեջ։

«Ռուսաստանն առաջնային դերակատարում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ տասնամյակից ավելի։ Այն միակ տարածաշրջանային տերությունն է, որ հրապարակավ խոսել է խաղաղապահների տեղակայման մասին, համենայն դեպս, 1992-1994թթ. պատերազմից հետո՝ երկու անգամ։ Սկզբում Բիշքեկի 1994թ. հրադադարի համաձայնագրից հետո և վերջերս՝ 2015 թվականին։ Ներկա և նախկին ռուս պաշտոնյաները պնդում են, որ ռուս խաղաղապահները կարող են օգնել կանխել հետագա ռազմական գործողությունները՝ նույնիսկ համապարփակ համաձայնագրի բացակայության դեպքում։ Ռուսաստանը նաև տասնամյակից ավելի առաջնային դերակատարում ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում, մյուս պետությունները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, գնալով հեռանում են պրոցեսից»,- նշված է զեկույցում։

Ռուսաստանի կողմից խաղաղապահների տեղակայման առաջարկները, ըստ զեկույցի, պարբերաբար մերժվել են Հայաստանի, Ադրբեջանի կամ միաժամանակ երկուսի կողմից: Երկու կողմերն այս պարագայում վտանգ են տեսնում, որ Ռուսաստանի կողմից ղեկավարվող առաքելությունը չի կարող հակամարտությունը լուծել, այլ կստեղծի նոր խնդիրներ։ Բացի այդ, փորձագետների պնդմամբ, խաղաղապահները կծառայեն տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացմանը։ Զեկույցի համաձայն՝ Երևանն ու Բաքուն նաև վախենում են, որ ռուսական առաքելությունը կխարխլի իրենց ինքնիշխանությունը և կմեծացնի Մոսկվայից կախվածությունը։

Ըստ ICG-ի զեկույցի՝ ռուս խաղաղապահների տեղակայման վերջին առաջարկը եղել է, այսպես կոչված, «Լավրովի պլանի» մի մասը, որն առաջին անգամ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել է 2015 թվականին, հաստատել՝ 2016-ին։ Կրեմլը, սակայն, ապրիլյան պատերազմից հետո, պաշտոնապես այդպես էլ չի հաստատել այս պլանի գոյությունը։

«Պլանը նախատեսում էր ռուսական ռազմական ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, այնտեղից աստիճանաբար հայկական ուժերի դուրսբերում, «ժամանակավոր կարգավիճակի» տրամադրում Լեռնային Ղարաբաղին՝ անորոշ ժամանակով։ Բայց պլանը որևէ հստակություն չէր տալիս՝ ինչպես է լինելու կարգավիճակի հանրաքվեն կամ երկարաժամկետ կարգավիճակը»,- ասվում է հրապարակման մեջ։

Ի դեպ, զեկույցի համաձայն, Ադրբեջանի ղեկավարներն ի սկզբանե կողմ են եղել ռուսական զորքերի տեղակայմանը, ինչը հայկական ուժերի դուրսբերման  հնարավորություն էր ստեղծում:

«Ճիշտ է, 2016թ-ին Ադրբեջանի կառավարությունը կողմ էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավորությամբ խաղաղապահների տեղակայմանը, որը փոխարինելու էր հայկական ուժերին և հնարավորություն կստեղծեր ապահովել բնակչության անվտանգությունը, որն ապրելու էր Ադրբեջանի վերահսկողության անցնելիք տարածքներում»,- նշել են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ հայկական կողմը մերժել է առաջարկը. «Հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար վերջնական կարգավիճակի բացակայությունն է և հայ ղեկավարների մտահոգությունը, որ նման խաղաղապահներն արգելք են շրջանի անկախացման հեռանկարի համար։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հնարավոր է՝ այն մշակվել է Բաքվում, քանի որ համապատասխանում է միայն Ադրբեջանի շահերին»։

Այսօր Լավրովի պլանը, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի, չի քննարկվում։ Հայաստանը շարունակում է մերժել այն, Ադրբեջանն էլ պնդում է, որ պետք է լինեն «բալանսավորված խաղաղապահ ուժեր», որի կազմում պիտի լինեն ուժեր մի շարք երկրներից, այլ ոչ միայն Ռուսաստանից։ Հայերն էլ ունեն իրենց պայմանը, որ պատրաստ են սատարել բազմազգ խաղաղապահների տեղակայմանը՝ Ռուսաստանի մասնակցությամբ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, նրանք չպետք է լինեն զինված, ունենան միայն դիտորդական մանդատ, իսկ հայկական զորքերը չպետք է լքեն տարածքը:

Նշենք, որ զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության թվի ավելացմանը, կատարվող ներդրումներին, տնտեսության աճին հատկապես՝ գյուղատնտեսությանը, որը, չնայած տարբեր խնդիրներին, զարգանում է:

Էմմա Չոբանյան