Հայոց բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով և նշել. «Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ հայոց բանակը՝ գտնվելով կազմավորման փուլում, Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի պաշտպանության բանակը՝ լինելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքն արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով: Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը պետք է որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար ամրանա, կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել Զինված Ուժերում: Այդ ծառայության վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի Պաշտպանության բանակը:

Ռազմական համալսարանն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ փառապանծ օրեր, ունեցել է նաև դժվար օրեր և եկել է ժամանակը, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ դնենք: Եվ այդ նոր խնդիրների մասին եմ ուզում այս տոնական առիթով ուղերձ հղել նաև ռազմական համալսարանի կուրսանտներին, դասախոսական անձնակազմին ու ծառայողներին: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ չեմ զլանա կրկնել՝ մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ ամենաինտելեկտուալը:

Թույլ տվեք ասել, որ մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ՝ որպես ամենօրյա գործիք, որ օգտագործում ենք կենցաղում, նրանք ի սկզբանե ստեղծվել են որպես ռազմական գործիք, անվտանգության անբաժանելի մաս: Եվ ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը:

Եվ սա է խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք: Ես ուզում եմ որպես ռազմական գործի քաղաքակրթության խթանի լինելն ի ցույց դնելու համար բերել մի քանի օրինակներ: Այսօր անգամ քաղաքական, տնտեսական ցանկացած գործունեության ոլորտում իրենց ամենօրյա աշխատանքի մեջ մարդիկ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ մարտավարություն, դիրքորոշում, թիրախ բառերը: Դրանք օգտագործվում են ընդհանրապես, որևէ կոնտեքստ չունենալով ռազմական գործի հետ: Դրանք օգտագործում ենք ամեն օր՝ կառավարության նիստերում, տնտեսական, սոցիալական, կրթական հարցեր լուծելիս: Հետևաբար, ռազմական գործի այս ասպեկտը պետք է ընդգծվի ավելի ու ավելի ուժեղ, և ռազմական ուսումնական հաստատությունները պետք է մեր կրթական համակարգում նաև տանող ուժի դերակատարում ունենան:

Սիրելի՛ ներկաներ,

Ես ուզում եմ ընդգծել այսօր կուրսանտների շրջանում և շրջանավարտների շարքում կանանց ներկայությունը: Ավելի քան մեկ տասնյակ կանայք ուսումնառություն են ստացել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և այսօր ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում: Այսօր էլ կուրսանտների շարքում տեսնում ենք կին ներկայացուցիչների և սա միանշանակ ողջունելի գործընթաց է, որովհետև մենք ժողովրդի ամբողջական պոտենցիալը ներգրավելու հնարավորություն պետք է ունենանք ոչ միայն տնտեսության, կրթության, այլև մեր երկրի անվտանգության և մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին մաղթելով նորանոր հաղթանակներ, այնպիսի հաղթանակներ, որոնցով արժանի կլինենք արցախյան հերոսամարտի նահատակներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սերունդների առաջ ունեցած մեր պարտավորություններին:

«Ով ուրեմն կեցցե՛ հայ ժողովրդի ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը, Հայաստանի Զինված Ուժերը և կեցցե՛ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- նշել է վարչապետը:

Այնուհետև վարչապետը ծաղիկներ է խոնարհել Վ. Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: