Հիմա, որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացվում ՀՀ-ում․ վարչապետ

Լուրեր

17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նեկայացրեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, որ այսինքն՝ այն նյութական օգնությունը, որ նախկինում գնում էր գիշերօթիկ դպրոցներին և երեխաներին, բաշխվում էր գիշերօթիկ դպրոցների միջոցով, ռիսկերով, հիմա դա ուղիղ հատկացնում ենք երեխաներին, նրանց ընտանիքներին։ Գասպարյանը նշեց, որ իրենց քաղաքականության տրամաբանության մեջ է ամբողջությամբ, որ հաստատություններից օգնությունը գնա դեպի ընտանիք, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքում։ Իսկ հարցին, թե որոշման հետ կապված աղմուկ-աղաղակը դադարե՞լ է, Գասպարյանը նշեց, որ իր կարծիքով՝ բավականին նվազել է, բայց չի կարող ասել՝ վաղն ինչ կլինի։

«Շատ հետաքրքիր է, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների։ Շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու այս քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը։ Երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմներ ՀՀ-ում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած՝ ի՞նչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր։ Հետաքրքիր է, որ 2003-ից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատան շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով, և չակերտավոր ազգային կառավարությունները և նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել։ Մարդիկ են եղել, որ այդ ժամանակ նախարար են եղել հայտնի կուսակցությունից, այդ ընթացքում այս նպատակով բնակարանաշինություն է տեղի ունեցել։ Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին։ Հիմա, որ գնանք, հետաքննենք, պարզենք և պարզվի ինչ-որ բան, այդ մարդիկ հայտնվեն բանտում, ի՞նչ է լինելու՝ պարզվելու է նրանք քաղաքական հալածյալ են։ Հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Հիմա, որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացվում ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։